Հասարակություն

Հյուրանոցում անազատության մեջ էին պահում Կարմիր գրքում գրանցված գորշ արջին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին և  վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան  թույլտվություն։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։