Հունիսի 30-ին, ժամը 15:22-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։09-ին, մարվել՝ 19։13-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտ 550 հակ կուտակած անասնակեր։