Հասարակություն

ՃՏՊ Արգիշտի փողոցում․ կան տուժածներ

Հունիսի 29-ին, ժամը 19:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota, Opel և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։