Հասարակություն

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 29-ին, ժամը 20։39-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին բախվել են VAZ և Hyundai մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ավտոմեքենաներից դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։