Հասարակություն

Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում երեկ մասնակցել եմ «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։

Հանդես եմ եկել բանախոսությամբ, պատասխանել եմ ներկաների հարցերին»։