«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․
«Ինչպես է սկսվում կարկուտը, հազվագյուտ տեսանյութ։
Սովորաբար կարկուտի ժամանակ ականատեսները նկարահանում են փողոցը, ճանապարհը, մեքենաները, թե ինչպես է սառույցը հարվածում ծառերին, մեքենաներին կամ շենքերին: Բայց այս տեսանյութը նկարահանվել է բոլորովին այլ ռակուրսից։
Զույգը մեքենայով անցնում է մայրուղով՝ նկարահանելով դրամատիկ երկինքը և հենց այդ պահին սկսվում է կարկուտը։ Երկնքից անթիվ կարկուտի հատիկներ են թափվում, կարծես աղետի մասին ֆիլմից դանդաղեցված կադրեր լինեն»։