Հասարակություն

Մահացել է գրոսմայստեր, Օլիմպիական չեմպիոն Տիգրան Նալբանդյանը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 50 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ):

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։