Հասարակություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մասիս Մելքոնյանի նախագահությամբ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Շիրակի թեմի առաջնորդը երկու ամսով կալանավորվեց։

Հիշեցնենք, որ Աջապահյանը մեղադրվում է պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։

Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ շփումների։

Նախնական տվյալներով նրան տեղափոխելու են «Նուբարաշեն» ՔԿՀ։

«Սրբազանը պատրաստ էր այդ որոշմանը»,- ասել էր փաստաբանը։