Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հունիս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանում շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,- գրել է նախարարը։