Հասարակություն

Փարպի-Ղազարավան ավտոճանապարհի 11.5 կմ տարածք կհիմնանորոգվի

Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 0-ից 4 կմ և 6-ից 13.5 կմ հատվածները կհիմնանորոգվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներով, հայտնում են «Ճանապարհային հիմնադրամից»։

Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 11.5 կմ է, այն անցնում է 3 գյուղերով՝ Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան։ Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր հիմնանորոգվել։

Գյուղերի բնակիչները նշում են, որ հիմնանորոգումից հետո ոչ միայն կլուծվեն իրենց սոցիալ-կենցաղային խնդիրները, այլև կմեծանան զբոսաշրջային հոսքերը դեպի իրենց բնակավայրեր։