Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը և նրա փաստաբանական խումբը գնում են քննչական կոմիտե. Մայր Աթոռի տարածքում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Այսօր նախատեսված էր քահանաների ժողովը Մայր Աթոռում, և համակարգողը արքեպիսկոպոս Աջապահյանն էր։ Դա նախատեսված էր ավելի քանի մեկ ամիս առաջ։ ԱԱԾ ներկայացուցիչները տեղեկացրին, որ ձերբակալման որոշում է կայացվել, և քննչական կոմիտե պետք է ներկայացնեն Միքայել Սրբազանին։ Նրանց առաջարկվել է ժողովի աշխատանքը չխոչընդոտելու և ներկա հոգևորականներին անհանգիստ վիճակի մեջ չդնելու համար թողնել՝ ավարտեն, այնուհետև Սրբազանն ինքը կներկայանա կոմիտե։ ԱԱԾ ներկայացուցիչները չեն համաձայնվել, որից հետո Միքայել Սրբազանը համաձայնվել է ներկայանալ քննչական կոմիտե, սակայն հոգևորականներին երբ պարզաբանումներ է տվել, այդ ժամանակ ոստիկանական և ԱԱԾ մեծ ուժեր են կուտակվել այստեղ, և Սրբազանին այդ եղանակով ձերբակալելու գործողությունն առաջացրել է ինչպես հոգևորականների, այնպես էլ՝ հավաքված քաղաքացիների վրդովմունքը»,- ասել է փաստաբանը։