Հասարակություն

Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են Աջապահյանին վարչապետ առաջադրել

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։

Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․

  • Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
  • Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։
  • Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»։