Հասարակություն

Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում

Radar Armenia-ի տեղեկություններով Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Ավելի վաղ փաստաբան Միհրան Պողոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ 30 դիմակավորված անձինք մտել են Շիրակի թեմի առաջնորդարան: Փաստաբանը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց, որ այնտեղ խուզարկություն է տեղի ունենում:

Հիշեցնենք՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։