Հասարակություն

Եթե կալանք սահմանվի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։

Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»։

Մեկ այլ գրառմամբ վարչապետը գրել է.

«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։

Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»»։

Մեկ այլ գրառմամբ էլ հայտնել է.

«Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»։