Այսօր ցերեկը մայրաքաղաքի տարբեր հատվածներում հոսանքազրկումներ են արձանագրվել։ Էլեկտրաէներգիայի անջատում է եղել նաև Ազգային ժողովում, որտեղ ընթանում էին խորհրդարանական լսումներ։
Radar Armenia-ն ՀԷՑ-ից հետաքրքրվեց՝ ո՞րն է լայնածավալ հոսանքազրկումների պատճառը։
«Հոսանքի անջատումը ՀԷՑ տիրույթում չի եղել, «Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր»-ի տիրույթում է եղել»,- հայտնեց ՀԷՑ խոսնակ Նատալիա Սարջանյանը։