Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ. Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեից:
Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միքայել Աջապահյանը իր փաստաբանին հայտնել է, որ ինքը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Radar Armenia-ին տեղեկացրեց նրա փաստաբան Թամարա Յայլոյանը:
Հիշեցնենք, որ նրա վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։