Այս պահին ԱԱԾ-ից մարդ չկա Մայր Աթոռի տարածքում. Radar Armenia-ին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով գտնվում է վեհարանի տարածքում։
«Սրբազանն իր պարտականություններն է կատարում։ Այս պահին քահանաները պատրաստվում են քահանայական ժողովին, որը նախագահում է Սրբազան հայրը։ Իրավապահների չեմ տեսնում այստեղ։ Միքայել Աջապահյանն այստեղ է»,- հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: «Սրբազան պայքար» շարժումն իր տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ վեհարանում ևս իրավապահները գործողություններ են իրականացնում, որը, սակայն, փաստաբան Միհրան Պողոսյանը, փաստորեն, հերքեց։
Հիշեցնենք, որ Աջապահյանի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։