ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք։
Ավելի Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանը հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա։
«Ներկայացել են քննիչներ, ասել են, որ որոշում կա. պետք է Միքայել Աջապահյանին ձերբակալվեն կալանավորման ներկայացնելու նպատակով»,- ասել էր փաստաբանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Աջապահյանի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։