Հասարակություն

Հայտնաբերվել է անհայտ ցանց սնուցող ջրագիծ

«Վեոլիա ջուր» ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասի աշխատակիցների և գոտիավորման բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վերջնամասում հայտնաբերվել էր անհայտ ցանց սնուցող 150 մմ-ոց ջրագիծ՝ վայրկյանում 2,5 լիտր ջրի հոսքով, որը փաստացի չէր սպասարկում որևէ բաժանորդի:

Ջրագիծը սնուցվում էր Նորակերտ, Բաղրամյան և Այգեկ գյուղերը սպասարկող 300 մմ թուջե ջրատարից: «Վեոլիա» թիմի մասնագետները ջրագիծն ապամոնտաժել և խցափակել են, ինչի արդյունքում դադարեցվել է ջրի կորուստը: