Հունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։