Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:
Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։