Հասարակություն

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։

Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։