«Պետությունը կստանձնի էներգետիկ ցանցերի կառավարումը». Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն օրենքի նախագիծ կա։ Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան.
«Երեկ մասնակցում էի «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը, որն արարողության ժամանակ հոսանքազրկվեց։ Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 մլն դոլար ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարբերակներից մեկն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվում, երկրորդը՝ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ սպասարկել։ «Երկու դեպքում էլ՝ իրենք բոլոր գծերն անցել են»,- ասել է վարչապետը։