Շատ մեծ հերթեր կան Վերին Լարսի անցակետում. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ են, այդ թվում՝ ծիրանի։ Իհարկե, ծիրանը, որպես շուտ փչացող ապրանք, ունի արտահերթության իրավունք»,- ասել է Պապոյանը։
Նա նշել է, որ հերթում տասնյակ մեքենաներ կան՝ կոնյակով բեռնված, բայց երեկ անցակետով անցել է ընդամենը 7 մեքենա.
«Դրական եզրակացությամբ՝ խնդիր չկա, իրենք պետք է անցնեն, պարզապես սպասում են հերթին։ Ունենք գործընկերների հետ պայմանավորվածություն, մի քանի տասնյակ մեքենաներ կան, առաջիկա օրերին այդ բոլորը դուրս են գալու»,- ասել է Պապոյանը։