2025թ. օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն. նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նշվում է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: