ՀՀ քաղաքացիները պետք է կարողանան էներգետիկ ցանցերից բաժնետոմսեր ձեռք բերել. Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն պետք է ունեն որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել և ժառանգել իրենց սերունդներին կամ օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սա կարևոր վերջնակետերից մեկը պետք է լինի։
Վարչապետը նաև հայտնել է, որ նման ռազմավարական նպատակ ունեն նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեպքում։