Հասարակություն

Պետռեգիստրի գործակալությունն այսօր չի կարող սպասարկել

ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հոսանքազրկման պատճառով ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն (Կոմիտասի պող., 49/3) այսօր չի կարողանալու իրականացնել իր բնականոն աշխատանքը և սպասարկել ձեզ:

«Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և շնորհակալ ենք ըմբռնման համար»։