Հասարակություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունների առթիվ վարույթ է հարուցվել

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել. Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։ 

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- տեղեկացրին գլխավոր դատախազությունից։