Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՔԿ հաղորդագրության մեջ մատնանշված փաստերն իրականությանը չեն համապատասխանում։
«Այն ձայնագրությունը, որ լսել եք, բովանդակությունը չի արտահայտում իրականությունը»,- ասել է նա։ Նա ասել է, որ դրանք ակնհայտ մոնտաժված են. «Արդյոք դրանք այլ եղանակով մշակված, գեներացված են, գործի քննությունը ցույց կտա»։
Խուդոյանը նաև ասել է, որ Գալստանյանին միանգամից դատարան կտեղափոխեն. «Առաջադրված հոդվածներով նախատեսված է 12 և 15 տարվա ազատազրկում։ Բայց իրականում այդ հոդվածներն էլ արհեստական են ձևակերպված»։