Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը, գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայաստանի բնակչությունն ու տնտեսությունը չեն կարող գերի մնալ մի քանի ստահակի քմահաճույքներին։ Կարծում եմ՝ առանձին հետաքննության առարկա պետք է դառնա վերջին օրերին բնակչության, խոշոր տնտեսական միավորների և պետական կառավարման համակարգի շենքերի զանգվածային հոսանքազրկումը։
Պետության և ժողովրդի դեմ այս սաբոտաժը պետք է բնում խեղդել շատ արագ»։