Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունիսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հունիսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վ։