16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 308, 419 հոդվածների հատկանիշներով, որոնք վերաբերում են ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ կազմակերպելուն։