Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել. այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 308, 419 հոդվածների հատկանիշներով, որոնք վերաբերում են ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ կազմակերպելուն. տեղեկացրեց Հարությունյանը Radar Armenia-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Բագրատ Գալստանյանին քննչական կոմիտեից տեղափոխում են դատարան:
Լրագրողների հետ ճեպազրույցում էլ նա հայտնել է, որ Բագրատ արքեպիսկոպոսի տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք-զինամթերք չի հայտնաբերվել. «24-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,- ասել է նա։