«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27-ով սկսված, մարտի 1-ով շարունակված ահաբեկչությունների շարքը։ Այս իրավիճակում միակ ելքը պետության պաշտպանությունն է` ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի թե դրսի, թե ներսի ոտնձգություններից։
«Հանրապետությունը» պետականության պաշտպանության դիրքերում է և պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների` օրենքի սահմաններում արժանի պատիժ` կանխելու հետագա մարտահրավերները, որ ծրագրվում են Հայաստանից դուրս` ընդդեմ ինքնիշխանության և ժողովրդի»,-ասված է հաղորդագրության մեջ։