ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում «անասուն ազգին և էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ սամոների աջակցությամբ»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ է հրապարակել։