Հասարակություն

Խուզարկում են Բագրատ արքեպիսկոպոսի կեցավայրը

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Այս պահին «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն առանձին-առանձին գտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններում, որտեղ իրականացվում են խուզարկություններ։

Առանձին ուշադրության է արժանի այն փաստը, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում իրականացվող խուզարկությանը մասնակցում են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկջոկատայիններ»։