ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Քվինը մեծարման պաշտոնական արարողությամբ պատվել է գնդապետ Սթիլին, որն ամփոփում էր իր 25-ամյա զինվորական ծառայությունը Միացյալ Նահանգների զինված ուժերում:
«Վերջին երկու տարիներին գնդապես Սթիլը ՀՀ-ում Միացյալ Նահանգների ռազմական կցորդն էր: Շնորհակալություն ենք հայտնում գնդապետին հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման հարցում իր ունեցած ներդրման և ծառայությունը պատվով կատարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։