Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունիսի 25-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի և 29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում հունիսի 25-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։