Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 22-ին Եղիշե Թադևոսյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել 28-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։
Պարզվել է, որ նա «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել թմրանյութ և տեղադրել Երևանի տարբեր վայրերում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի մատնանշած վայրերից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի փաթեթներ:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: