Հասարակություն

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորումներ` մարզային բուժհաստատություններին

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորումներ` մարզային բուժհաստատություններին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ, կարևորելով մարզային բուժկենտրոնների վերազինումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մարզաբնակ մեր քաղաքացիներին մատուցվող բուժօգնության հասանելիությունը և որակի բարձրացումը, վերջին մեկ ամսում ՀՀ առողջապահության նախարարության կողմից թվային ռենտգեն ժամանակակից սարքով են հագեցվել հետևյալ մարզային բուժհաստատությունները`

«Մեղրիի ԲԿ»,

«Ջերմուկի առողջության» կենտրոն»,

«Գավառի ԲԿ»,

«Արթիկի ԲԿ»,

Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»,

«Մեծամորի ԲԿ»,

«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»,

«Արարատի ԲԿ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական