Այսօր Մալայանի հիվանդանոցի հարակից տարածքում տեղի է ունեցել վրաերթ․ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս երեխայի։
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ՀՀ Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Բերման ենթարկվածներ չկան։