Հասարակություն

Քանաքեռ-Զեյթունի մի շարք առանձնատներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը. հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։