Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս է բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZ-53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: