Հասարակություն

Էրեբունիում հիդրոէլեկտրակայան կկառուցվի

Երևանի էրեբունի վարչական շրջանում հիդրոէլեկտրակայան կկառուցվի։ Երևանի ավագանին նախնական համաձայնության է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ. 7/4 հասցեում հիդրոէլեկտրակայանի կառուցմանը նախագիծը։ 

Նշվում է, որ հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախաձեռնել է «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունը:  

16.04.2025թ. Երևանի քաղաքապետարան (գրանցման համար Դ-40807-25) մուտք է գործել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի դիմումը՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ. 7/4 հասցեում հիդրոէլեկտրակայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսում կազմակերպելու մասին:  

Նախատեսվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ. 7/4 հասցեում, «Գառնի-Երևան Միսկոմբինատ» ջրատարի վրա, 215 ԿՎտ հզորությամբ «Արարատյան ՕԿՋ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցում: 

Նախագծով նախատեսված հիդրոէլեկտրակայանի շենքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության Արարատյան օրվա կարգավորող ջրամբարի ցանկապատ տարածքում: Նախագծով նախատեսվում է հիդրոէլեկտրակայանի շենքում տեղադրել մեկ հիդրոագրեգատ, որը տեխնիկական բնութագրի համաձայն՝ կիրառելի է խմելու ջրի համար և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: 

Նախագիծը ներառված է Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում որպես չզեկուցվող։