Հասարակություն

Երևանում Օֆելյա Համբարձումյանի անունով փողոց կանվանակոչվի

Երևանում Օֆելյա Համբարձումյանի անունով փողոց կանվանակոչվի. նախագիծը ներառված է Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստի օրակարգում:

Առաջարկվում է Դավիթաշենի «Կաղնուտ» այգուն հարակից՝ Փիրումյաններ փողոցին զուգահեռ ճանապարհահատվածն (սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում՝ 6/7 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ երգչուհի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի անվամբ: 

Հայ երգչուհի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. հունվարի 9-ին՝ Երևանում:  

1944թ. եղել է Հեռուստատեսության և ռադիոյի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ 1959թ. Օֆելյա Համբարձումյանը պարգևատրվել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստի կոչմամբ, 1985թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի, 1956թ.՝ «Պատվո նշան» շքանշաններով: 

2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի։ Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016թ. հունիսի 13-ին՝ Երևանում: