Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: