ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քր. օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը). այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից:
4 անձ ձերբակալվել է, 1-ի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածների թվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը։