Հասարակություն

Ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։

Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։