Հասարակություն

Հրդեհ Գետաշեն գյուղում․ բնակիչը հոսպիտալացվել է

Հունիսի 22-ին, ժամը 10:27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով (25 քմ), տանիքի փայտե կառուցատարերի մոտ 5 քմ հատվածը․ բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: