Հասարակություն

Բեռնատարը բախվել է «Nissan Elgrand»-ին՝ սեղմելով ժայռաբեկորներին. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են իրանական համարանիշերով՝ գազ տեղափոխող բեռնատարն ու «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրանական բեռնատարը մխրճվել է «Nissan Elgrand»-ի մեջ՝ ճզմելով ժայռաբեկորներին։